ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Կատալոնիայի նոր կառավարության երդման արարողությունը

Կատալոնիայի նոր կառավարության երդման արարողությունը
02.06.2018 | 23:03

Այսօր Կատալոնիայում տեղի ունեցավ Կիմ Թորայի գլխավորած նոր կառավարության երդմնակալության արարողությունը: Կատալոնիայի նոր ղեկավարները նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնի համախոհներն են, որի կառավարման օրոք տեղի էր ունեցել Մադրիդի մերժած անկախության հանրաքվեն:


Ավարտվեց Մադրիդի ուղղակի կառավարումն ինքնավար մարզում: Նոր ընտրությունների արդյունքներով՝ Կատալոնիայի խորհրդարանում կրկին մեծամասնություն են կազմում անջատականները: Պաշտոնը ստանձնելուց հետ Թորան Իսպանիայի նոր վարչապետ Պեդրո Սանչեսին կոչ է արել բանակցություններ սկսել: Սոցիալիստների առաջնորդը նույնպես այսօր երդմամբ ստանձնել է Իսպանիայի կառավարության ղեկը, ի տարբերություն իր նախորդի՝ Մարիանո Ռախոյի, հայտարարել է, թե պատրաստ է բանակցել կատալոնցի անջատականների հետ:

Դիտվել է՝ 1193

Մեկնաբանություններ